Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Վերարտադրողական առողջության բաժանմունք

Աշխարհում, որտեղ ծնող լինելու երազանքներն երբեմն կարող են անիրականանալի թվալ, մեր կենտրոնն իր պրոֆեսիոնալ մասնագետների հետ միասին ձեր կողքին է այդ մարտահրավերներով լի ճանապարհի ընթացքում։

Մեր գործունեության ընթացքում երջանկացրել ենք բազմաթիվ զույգերի և անհատների՝ առաջարկելով ժամանակակից բժշկության նորագույն մեթոդները, կիրառելով բազմաթիվ պետական դրամաշնորհային ծրագրեր այս այդքան բարդ և շատ ջանքեր պահանջող ընթացքն առավել հարթ և առանց խնդիրների կազմակերպելու համար ։

Յուրաքանչյուր քայլ լի է սպասումով՝ դրական հղիության թեստի հույսով, առաջին անգամ պտղի ուլտրաձայնային պատկերը տեսնելու ուրախությամբ և նորածնին գրկում պահելու երազանքով։ Այս հույսերն են մեզ ուղեկցում ամբողջ ընթացքում՝ մոտիվացնելով անհատներին հաղթահարել գործընթացի հուզական և ֆիզիկական տատանումները։

Այսպիսով, Աստղիկ բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքը 5 տարի է զբաղվում է անտպտղության բուժմամբ։

2018 թվ-ին Աստղիկ բկ-ում բացվեց վերարտադրողական առողջության հայ-իսրայելական բաժանմունքը, որի հիմքում ընկած են միջազգային փորձի երկարատև ուսումնասիրություններն ու այցելությունները թե Իսրայել, թե Եվրոպական այն երկրներ, որտեղ զարգացած է վերարտադրողական առողջությունը:

Բաժանմունքի գործունեության ընթացքում ծնվել է 698 երեխա։

Վերջին սերնդի , ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում բացահայտվում է անպտղության պատճառը և  

Իրականացվում է ՝

  1. ներարգանդային սերմնավորում,
  2. արտամարմնային բեղմնավորում,
  3. արտամարմնային բեղնմավորում դոնորական ձվաբջջիով,
  4. արտամարմնային բեղմնավորում դոնորական սերմով,
  5. նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում,
  6. փոխնակ մայրության ծրագիր,
  7. ձվաբջջի և սերմի սառեցում հետագա օգտագործման նպատակով:

Շատ հաճախ կնոջ պտղաբերությունը վնասվում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների պատճառով։ Սակայն այդ խնդիրը ևս լուծելի է։ Բաժանմունքում իրականացվում է նաև օնկոֆերտիլությա, որի շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել պտղաբերությունը, այն նաև թույլ է տալիս կնոջը հղիանալ բնական ճանապարհով։

Կարևորելով Հայաստանում ծնելիության խթանումը` բաժանմունքը պարբերաբար իրականացնում է իրազեկող ակցիաներ:

Բաժանմունքում անպտղություն ունեցող զույգերը կարող են բուժվել նաև պետպատվերի միջոցով։ Պետպատվերի շրջանակներում՝ ծառայությունից օգտվել են և շարունակում են օգտվել նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում որդիներ կորցրած մայրերը։

Կենտրոնը գործակցում է հանրապետությունում գործող բարեգործական բոլոր կազմակերպությունների հետ , որոնք նույնպես աջակցում են անպտուղ զույգերին։

Տեղի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկաներում և ձեռք բերած միջազգային չափորոշիչներին համապատասխան փորձը կիրառում հենց այստեղ։

Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքն իրականացնում է նաև գիտական և կրթական ծրագրեր։

Տեսադարան
Բժիշկներ

Մարինա Մկրտչյան

Վերարտադրողական առողջության բաժանմունքի ղեկավար

Կարինե Կիրակոսյան

Վերարտադրողական առողջության կլինիկայի ղեկավար, Պրոֆեսոր

Լիանա Բադիկյան

Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի ֆինանսական և կազմակերպչական հարցերով ղեկավար

Հարակից նյութեր
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International